Այսօր մեզ մոտ եկել էր հոգեբան Արևիկ Բաբայան, որպեսզի վերլուծեր ,բացատրություններ եւ հետևություններ տալ մեր պատրաստած կոլաժների վերաբերյալ: Նա նայելով կոլաժներին ,օգտագործված նյութերին և մտքերին տալիս էր պատրաստողի հոգեվիճակը, մոտավոր նկարագրում հոգեբանական վիճակը և կերպարը, ցավոք ես կոլաժ պատրաստելու օրը հիվանդ էի, բայց մյուս անգամ և նույնպես անպայման կմասնակցեմ այդ հետաքրքիր աշխատանքին։ Այնուհետև ռազմամարզական պատրաստում էր։ Մենք սովորում էինք կրակելու դիրքերը։ Շատ հավես էր անցավ , չնայած արհեստական զենքերը շատ ծանր էին, իսկ դիրքերը բավականին բարդ էին։ Մերի Մելիքյան
Մարզական ստուգատեսի շրջանակում այցելեցինք Իրինա Ռոդնինա գեղասահքի դպրոց մեր իտալիանո ջոկատի հետ։ Ես առաջին անգամը չէի գնում սահելու, ինձ մոտ արդեն լավ է ստացվում սահելը, իսկ մեր ջոկատի մեծամասնությունը չգիտեին սահել, մենք իրար օգնելով սովորեցինք և ուրախ անցկացրեցինք մեր ժամանակը։ Սիրում եմ ձմեռային ճամբարին այցելել սահադաշտ։ Մանե Ջավադյան
ՕՐ 4
Այսօր ներկայացրեցինք մեր կատարած նախագծերը,յուրաքանչյուրս ներկայացրեց իր նախընրած երկիրը՝ Զբոսաշրջությունը` մասնագիտական կողմնորոշման հարթակ նախագծի շրջանակում և խաղացինք ինտելեկուալ, սեղանի խաղեր։ Այպիսով ավարտելով ,ամփոփելով մեր ճամբարյին օրը։
ՕՐ 5
Ահա և ավարտվեց մեր ճամբարային օրերը։ Ձմեռային ուսումնական ճամբարը շատ հետաքրքիր, հագեցած և ուրախ անցավ;Այս ճամբարային օրերի ընթացքում իրականացրեցինք նախագծեր, մասնակցեցինք ստուգատեսերի, դիտեցինք փիլմ, ունեցանք քննարկումներ ,սահեցինք, արեցինք խոհանոցային գործունեություն ,պատրաստեցինք կոլաժներ, պարեցինք , երգեցինք, մասնակցեցինք ռազմական և մարզական պարապմունքների, խաղացինք տարբեր ինտելեկտուալ խաղեր, ճամբորդեցինք եւ այլն ։ Իրար ավելի լավ ճանաչեցինք և ուրախ անցկացրեցինք մեր ճամբարային օրերը։ Կսպասենք հաջորդ ուսումնական ճամբարին։ Մանե Ջավադյան
Ազգագրական փառատոնի շրջանում ծանոթացանք իտալակական խոհանոցին և պատրաստեցինք իտալական պիցցա։ Օրը սկսեցինք գնումներ կատարելով, գնեցինք անհրաժեշտ մթերքները և վերադարձանք դպրոց։ Կատարեցինք նախապատրաստական աշխատանքները և սկսեցինք պատրաստությունը։ Ես և Մոնիկան ներկայացրեցինք պիցցայի պատմությունը և ծագումը, նաև ներկայցրեցինք իտալերենով։ Բաժանվելով խմբերի , յուրաքանչյուրս սկսեցինք պատրաստել պիցցան մեր նախընտրած մթերքով և ձևավորումով։ Ստացվեց շատ համեղ ու գեղեցիկ պիցցաներ։ Այդ օրը կրթահամալիր էր այցելել Նիկոլ Փաշինյանը և սպասում էինք , որ կայցելի մեզ և կհյուրասիրենք նրան նույնպես,ավաղ , չստացվեց ,պիցցաները կերանք միայն մենք ։ Մանե Ջավադյան
Մեր ջոկատի անդամների հետ ստեղծեցինք հետաքրքիր կոլաժներ ՝ արտահայտելով մեր հոգեվիճակները, մտածմունքները ։ Պատրաստման ընթացքում միացնում էինք մեր նախընտրած երգն ու երաժշտությունը։ Շատ հավես ու հետաքրքիր աշխատանք էր։
ՕՐ 3
Այսօր առավոտյան մենք գնացել էինք Հարավային դպրոց -պարտեզի ճամբարականների մոտ՝ 3֊րդ դասարնցիների, սովորող-սիվորեցնող նախագծով ։Նրանց համար անգլերեն դաս էինք վարելում։ Սկզբում մենք կարդացին անգլերեն կարճ հեքիաթ և երեխաները թարգմանեցին բառերն ու բառակապակցություններ։ Այնուհետև մենք սկսեցինք խաղալ ։Երեխաները բաժանվել էին թիմերի և անգլերեն անվանումներ էին հորինում իրենց թիմերի համար։ Հետո մենք բաժանեցին նախապես պատրաստված թղթեր, որոնց վրա գրված էին անգլերեն բառերը։ Նրանք պետք է թարգմանեին այդ բառերը անգլերենից հայերեն, Հետո հերթով ամեն թմից մեկ անդամ գալիս էր և ասում էր ճիշտ պատասխանը։ Այնուհետև մենք խաղացիմք նույն խաղը, բայց երկրների և դրոշների հետ։Շատ հավես եւ ուրախ անցավ նրանց հետ։ Այնուհետեւ մասնակցեցինք մարմնամարզությանը եւ ամփոթեցինք մեր ճամբարային օրը։ Աստղիկ Վարսանյան
ՕՐ 4
<<Երբ համացանցը գալիս է մեզ օգնության>> ունեցանք հետաքրքիր քննարկում մեր ջոկատի և ֆրանսո-իսպանական ջոկատի հետ։ Այնուհետև մ ասնակցեցինք երգի դասին, լսեցինք դասական երաժշտություններ։ Ստեղծեցիինք քուիզ հարցեր Իտալիայի մասին։
Ուրբաթ օրը դիտեցինք ամերիկյան «Գեղեցիկ տղա» ֆիլմը, որը նկարահանվել էր 2018 թվականին` իրական փաստերի վրա։ Այն պատմում էր մի տղայի մասին, ով ուներ ամեն ինչ՝ սիրող, աջակցող ընտանիք, ուժեղ ակադեմիական դիրք, բայց ով սկսեց թմրանյութերի դիմել, երբ մերժվեց իր իդեալական քոլեջից: Երբ Նիկի կախվածությունը մեթոմից սպառնում է ոչնչացնել նրան, նրա հայրն անում է ամեն ինչ՝ որդուն և ընտանիքին փրկելու համար: Ֆիլմի ամենաանհարմար մասը այն էր, որ ուրախ և բարձր երաժշտություն էր հնչում, երբ տղան թմրանյութ էր օգտագործում: Ֆիլմը դիտելուց հետո ունեցանք քննարկում։
Իտալիան (իտալերեն՝ Italia), պաշտոնապես Իտալական Հանրապետություն (իտալերեն՝ Repubblica Italiana), երկիր է, որը գտնվում է Հարավային Եվրոպայում և զբաղեցնում է Իտալական թերակղզին ևՄիջերկրական ծովի երկու ամենամեծ կղզիները՝ Սիցիլիան և Սարդինիան։
Անվանում
Անվանումն առաջացել է մ․ թ․ ա․ մոտ 500 թվականին Վիտալիա ձևով և սկզբնապես վերաբերում էր միայնԿալբրիային՝ Ապենինյան թերակղզու հարավային վերջավորությանը, ուր բնակություն էր հաստատել հյուսիսից եկած վիտալներ ցեղը։ Վերջինիս անունով էլ կոչեցին այդ փոքրիկ տարածքը հին հույները (ավելի ուշ անվանումը լատիներեն վերաիմաստավորվել է որպես vitulus՝ «հորթ»)։
Հունական գաղութացման համեմատ սկսեց նշանակել Ապենինյան թերակղզու հարավային՝ հունական մասը, ի զանազանություն նրա մնացած մասի, որը կոչվում էր Տիրենիա (հույները տիրեններ էին անվանու էտրուսկներին)։ Մ․ թ․ ա․ 2֊1֊ին դարերում անվանումն աստիճանաբար տարածվել է ամբողջ թերակղզու վրա և որոշ ժամանակ հետապնդվում էր Հռոմի տիրույթներին։
Հռոմեական տիրապետության հաստատումով դառնում է Ապենինյան թերակղզուն հոմանիշ աշխարհագրական հասկացություն։
Աշխարգագրություն
Իտալիայի ափերը քիչ են կտրտված, երկարությունը մոտ 7, 5 հզ. կմ է։ Ռելիեֆում գերակշռում են լեռներն ու բարձրությունները (տարածքի 4/5-ը)։ Երկրի հյուսիսումում Ալպերն են (առավելագույն բարձրությունը՝ 4807 մ, Մոնբլան), որից հարավ տարածվում է Պադանի հարթավայրը։ Ալպերի և Ապենինների ստորոտներին գտնվում են 200—500 մ բարձրության հարթավայրեր, Պո գետի երկայնքով՝ կավաճահճային ցածրադիր (50—100 մ) հարթավայրեր, Պաղանի հարթավայրից հարավ, Ապենինյան թերակղզու երկայնքով, մոտ 1200 կմ երկարությամբ, ձգվում են միշին բարձրության Ապենինները (առավելագույն բարձրությունը՝ 2914 մ, Կոռնո)։ Կան գործող և հանգած հրաբուխներ (Ամիատա՝ 1734 մ, Վեզուվ՝ 1277 մ), լավային դաշտեր։ Հարավ-արևելքում, Ադրիատիկ ծովի ափերի երկարությամբ, ձգվում են Դորգանո և Լե Մուրշե կարստային սարավանդները, Ապենինյան թերակղզու հվ-ում՝ Կալաբրյան Ապենինները (բարձրությունը՝ մինչև 1956 մ)։ Կղզիներն ունեն լեռնային ռելիեֆ և մի շարք հրաբուխներ՝ Էտնա (3340 մ), Ստրոմբոլի, Վուլկանո։
Իտալիային բնորոշ են հաճախակի և ուժեղ երկրաշարժերը։ Երկրաբանական կառուցվածքով Իտալիան պատկանում է Ալպյան գեոսինկլինալային (ծալքավորության) մարզին։
Օգտակար հանածոներից կան քարածուխ, գորշածուխ, լիգնիտ, թերթաքարեր, նավթ, գազ, կապար, ցինկ, երկաթ, բոքսիտներ, սնդիկ, ծծումբ, մարմար, կերակրի աղ, հանքային և տաք ջրեր (100—120 °C)։
Կլիմա
Կլիման տարածքի մեծ մասում մերձարևադարձային է, միջերկրածովյան, Պադանի հարթավայրում՝ անցողիկ՝ մերձարևադարձայինից բարեխառնի։ Ամառը շոգ է, չոր։ Հուլիսի միջին ջերմաստիճանը Ալպերի ստորոտում 20—22 °C է, Պադանի հարթավայրում՝ 22—24 °C, Ապենինյան թերակղզում և կղզիներում՝ 23—28 °C։ Սիրոկո քամիների հետևանքով ջերմաստիճանը բարձրանում է 40 °C-ից 45 °C։ Ալպերում՝ 3500 մ բարձրությունից վեր, հուլիսին ջերմաստիճանը իջնում է մինչև 0 °C։ Հունվարի միջին ջերմաստիճանը Ալպերի ստորոտում և Պադանի հարթավայրում մոտ 0 °C է, Ապենինյան թերակղզում և կղզիներում՝ 1 —12 °C։ Ալպերում հաճախ են լինում — 15 °C-ից —20 °C սառնամանիքներ։
Տեղումների տարեկան քանակն Արևելյան Ալպերում և Ապենինների հյուսիսում, ինչպես նաև լեռների արևմտյան լանջերին ավելի քան 3000 մմ է, արևելյան լանջերին և ներքին շրջաններում՝ 600—800 մմ, կղզիներում՝ 500 մմ։ba
Ներքին ջրերը
Գետային ցանցը խիտ է։ Հյուսիսում հոսում է Պոն (652 կմ), Պադանի հարթավայրի արևելքում՝ Ադիշե, Բրենտա, Պիյավե, Տալյամենտո, Ռենո գետերը։ Ունեն ձնաանձրևային և սառցադաշտային սնում, օգտագործվում են որպես ոռոգման և հիդրոէներգիայի աղբյուր։ Ապենինյան թերակղզու և կղզիների գետերը համեմատաբար սակավաջուր են, սնվում են անձրևներով և ամռանը հաճախ ցամաքում են։ Առավել խոշոր գետերից են Առնոն և Տիբրը։
Իտալիայի լճերի մեծ մասը գտնվում է Լոմբարդական Ալպերում (Դարդա, Կոմո, Լագո-Մաջորե ևն)։
Բուսականությունն ու կենդանական աշխարհը
Ալպերում՝ մինչև 800 մ բարձրության վրա, աճում են լեռնային լայնատերև անտառները (կաղնի, շագանակենի, հացենի, թխկի), 800—1800 մ բարձրություններում՝ (գորշ անտառահողերում, լեռնային հումուսային հողերում և ռենձիններում)՝ հաճարենին և փշատերև անտառները, ավելի բարձր՝ լեռնամարգագետնային հողերում, թփուտները և ենթալպյան ու ալպյան մարգագետինները։ Պադանի հարթավայրում տարածված է կուլտուրացված բուսականությունը, Ապենիններում և Սիցիլիա ու Սարդինիա կղզիներում (մինչև 500—600 մ բարձրությունները), շագանակագույն և հրաբխային հողերում՝ մշտադալար խցանակաղնին, սոճին, թփուտները, 1000—1500 մ բարձր՝ լեռնային լայնատերև անտառները։
Կենդանիներից հանդիպում են քարայծ, վայրի կատու, կզաքիս, գորշ արջ, նապաստակ, սկյուռ, մոտ 400 տեսակի թռչուններ, ջրերում՝ տարատեսակ ձկներ։ Ստեղծված են Դրան-Պարադիզո, Ստելվիո, Աբրուցո, Չիրչեո ազգային պարկերը։
Բնակչությունը
Բնակչության թվով ԻտալիանԵվրոպայի չորրորդ երկիրն է:Երկրի բնակչության 94% իտալացիներն են,որոնք դավանանքով քրիստոնյա կաթոլիկներ են:Բնակչության կեսից ավելին ապրում են քաղաքներում:Քաղաքների մեծ մասը կենտրոնացված են Հյուսիսային Իտալիայում:
Խոշոր քաղաքներ
Խոշոր քաղաքներից են Հռոմը, Թուրինը,Միլանը,Ջենովան,Վենետիկը,Նեապոլը եվ Պալերմոն:
Պետական կառուցվածքը
Իտալիան խորհրդարանական հանրապետություն է։ Երկրի ղեկավարն է համարվում խորհրդարանը։
Օրենսդիր իշխանությունը Իտալիայում պատկանում է խորհրդրանին, որը նույնպես երկպալատ է։ Նրա պալատներն են՝ Պատգամավորների Պալատը և Սենատը։ Իտալիայի խորհրդարանի պալատները համարվում են հավասար։ Պատգամավորներն ընտրվում են 5 տարի ժամկետով։
Իտալիայում գործադիր իշխանությունը իրականացվում է 13 նախարարությունների միջոցով, որոնց գործունեությունը համակարգում է Նախարարների Խորհրդի Նախագահը։
Բարձրագույն դատական մարմինը Իտալիայում՝ Բարձրագույն կասացիոն դատարանն է։ Պետության բոլոր շրջաններում գործում են 26 վերաքննիչ դատարան։
Մշակույթը
Ճարտարապետությունը
Պիզայի թեքվող աշտարակն ու Դուոմոն
Հնագույն գեղարվեստական հուշարձանները (ժայռապատկերներ, քարե արձանիկներ, խեցեղեն ևն) պատկանում ենպալեոլիթի և էնեոլիթի դարաշրջաններին։ Բրոնզի դարաշրջանին (մ. թ. ա. II հազարամյակի 2-րդ կես) բնորոշ է կրեաեմիկենյան մշակույթի ազդեցությունը։
Սարդինիա կղզում ստեղծվել է մեգալիթյան կառույցի յուրօրինակ տիպ՝ կեղծ գմբեթածածկ բոլորակ քարե աշտարակ (այսպես կոչված՝ նուրագի)։ Հյուսիսումում զարգացել է տեռամար մշակույթը։ Մ. թ. ա. IX—V դդ. ստեղծվել է Վիլլանովա (տեղանքի անունով) մշակույթը, մ. թ. ա. VIII—II դդ.՝ էարոակների մշակույթը։ Մ. թ. ա. VIII —VI դդ. Ի-ի ծովեզրյա տարածքում ստեղծված հունական առևտրական բնակավայրերի (Սիրակուզա, Սելինունտ, Պոսեյդոնիա) տեղերում պահպանվել են տաճարների մնացորդներ, քանդակներ, գեղագիտական իրեր։ Հին հունական, էտրուսկյան և այլ տեղական գեղագիտական ավանդույթների հիման վրա մ. թ. ա. V դարից մինչև մ. թ. V դ. զարգացել է հին Հռոմի արվեստը։ Հռոմի անկումից և քրիստոնեության ընդունումից հետո սկսել է կազմավորվել Իտալիայի միջնադարյան արվեստը՝ հենվելով ուշ անտիկ արվեստի ավանդույթներին, դարերի ընթացքում կրելով Բյուզանդիայի մշակույթի և բազմաթիվ բարբարոս ժողովուրդների (գոթեր, լանգոբարդներ, ֆրանկներ ևն) գեղագիտական ճաշակի ազդեցությունը։
IV—VI դդ. Հռոմում և այլ քաղաքներում կառուցվել են շքեղ բազիլիկներ (Սան Զովաննի ին Լատերանո, Աան Պաոլո Ֆուորի լե Մուռա, Հռոմ), պաշտամունքային կենտրոնակազմ շենքեր (Սան Վիտալե եկեղեցին, Ռավեննա)։ Տաճարները ներքուստ զարդարվել են բազմագույն խճանկարներով, որոնք սկզբում պահպանելով անտիկ արվեստի կենսուրախությունն ու պատկերման ծավալայնությունը (Սանտա-Կոստանցա ե- կեղեցու խճանկարները, IV դ., Հռոմ), հետզհետե դարձել են ավելի պայմանական և ասկետիկ։ Լուսաստվերային ձևաստեղծումը փոխարինվել է գծայինով և հարթ-մակերեսայինով, գունային նուրբ և հնչեղ համադրումները ձեռք են բերել հանդիսավոր վերացականություն (Ռավեննայի Սան Վիտալեի խճանկարները, VI դար, Հռոմի Սանտա-Մարիա Անտիկուայի որմնանկարները, VIII դ.)։
VIII—X դդ. առաջատարը Լոմբարդիայի ճարտարապետությունն էր։ Այստեղ է ստեղծվել առանձին կանգնած աշտարականման զանգակատան տիպը (այսպես կոչված կամպանիլան, Սանա Ամբրոջո եկեղեցու հվ. աշտարակը, Միլան, IX դ.)։ XI —XIII դդ. Իտալիայի տարածքում կազմավորվել է համաեվրոպական ռոմանական ոճը, որը երկրի ֆեոդալական մասնատվածության պայմաններում, տարբեր կենտրոններում (Միլան, Վերոնա, Պարմա, Պադուա) ձեռք է բերել մի շարք տեղական առանձնահատկություններ։
Իտալական ռոմանական ճարտարապետության ընդհանուր բնորոշ հատկանիշներն են հստակ և համաչափ համամասնությունները, հանդիսավոր հարդարանքը։ Ներդաշնակ համամասնություններով, դեկորի նրբագեղությամբ է օժտված Պիզայի կաթողիկեի համալիրը (մկրտարանը սկսված է 1153-ին, կաթողիկեն կառուցվել է 1063—1160-ին, կամպանիլան՝ 1174—1372-ին)։
Սիցիլիայի կառույցներում յուրահատուկ միահյուսվել են բյուգանդական, արաբական, նորմանդական ճարտարապետական ձևերը (Չեֆալուի, Մոնրեալեի կաթողիկեները)։
Բյուգանդական խաչաձև գմբեթավոր եկեղեցու յուրատիպ տարբերակներից է Վենետիկի հնգագմբեթ Սան Մարկո մոնումենտալ կաթողիկեն (IX դ., վերակառուցվել է XI—XV դդ.)։
Ռոմանական ժամանակաշրջանում է կազմավորվել Իտալիայի քաղաքների մեծ մասը, ըստ տեղանքի՝ պաշտպանական կառույցներով, քարե տուն-աշտարակներով, ռատուշաներով, կամպանիլաներով, նեղլիկ լուսամուտներով, կղմինդրյա երկլանջ տանիքներով, 3—4-հարկանի խոժոռակերպար տներով։
Կառուցվածքներում կիրառվել են քար, աղյուս, ջլաղեղային խաչային թաղեր, գմբեթ։ Կանոնավոր կամ անկանոն հատակագծով, խիտ կուտակված կառուցապատումը կատարվում էր կենտրոնական հրապարակի (սովորաբար կաթողիկեի) շուրջը։
Իտալիան առաջինն է աշխարհում յուրաքանչյուր շնչին բաժին ընկնող տեսարժան վայրերի թվով, գեղեցիկ բնությունը, 300 թանգարաններն, հուշարձանները (աշխարհի բոլոր հուշարձանների 80%-ը), արվեստի գործերը (ողջ մոլորակի արվեստի գործերի 50%-ը)։ Իտալիայի հինավուրց քանդակներն ու ամրոցները մշտապես գրավում են աշխարհի տարբեր անկյուններում բնակվող զբոսասերներին, որոնք միշտ սիրով վերադառնում են այստեղ։ Իտալական արվեստը հայտնի Է բոլորիս նախ և առաջ իբրև գեղեցկության խորհրդանիշ, ինչի լավագույն վկայությունն են «Միլոսյան Վեներա»-ն, Լեոնարդո դա Վինչիի«Ջոկոնդա»-ն, Բուոնարոտի Միքելանջելոյի «Դավիթ»-ը, Ռաֆայել Սանտիի որմնանկարները, Կոլիզեումը, Միլանի Մայր Տաճարը,Պիզայի աշտարակը կամ Կրեմոնայում ծնված Անտոնիո Ստրադիվարիի ջութակի կախարդական հնչյունները, Լա Սկալայի պրիմադոննայի երգը (ի դեպ, Իտալիան համարվում է ոչ միայն երաժշտական նոտաների հայրենիքը, որոնք 1208 թվականին ստեղծել է Գուիդո Դ՚ Արեցցոն, այլև օպերային արվեստիՌոսսինիին նվիրված միջոցառումների շարքով)։
Ճարտարապետության առաջին ուղեցույցը գրվել է 1485 թվականին Լեոն Բատիստա Ալբերտիի կողմից և կոչվում Է De re Aedificatoria։ Առաջին օրենսգիրքը նախագծվել է դրանից համարյա երկու դար առաջ՝ 1295 թվականին, Սիենայի քաղաքապետարանի կողմից։ Բավարար հիմքեր կան պնդելու, որ ժամանակակից երկնաքերերի ակունքները գալիս են Տոսկանայի Սան Ջիմինյանո քաղաքի աշտարակներից։ Ավելին, հնուց ի վեր այստեղ արվեստի ուրույն դրսևորում է անգամ սերը, բավական Է հիշել միայն Կազանովային։ Ողջ աշխարհում կանանց ամենահամարձակ ֆանտազիաները մի օր անպայման կապվում են առնական իտալացիների հետ։ Պուլիացի Ռոդոլֆո Վալենտինոն՝ հոլիվուդյան առաջին լեգենդներից մեկը, ասում էր. «Իմ ֆիլմերում որևէ բացառիկ բան չկա։ Իտալիայում ինձ նմանները շատ-շատ են»։
Վենետիկյան ջրանցք
Բացի այդ, իտալական կինեմատոգրաֆն ու շքեղագույն մեքենաները նույնպես գեղեցկության կրողն են։ Վենետիկիմիջազգային առաջին կինոփառատոնը տեղի ունեցավ 1932թ–ին։ Այդ օրվանից ի վեր արդեն անցկացվել է 61 կինոփառատոն։ Ինչ վերաբերում է ավտոմեքենաներին. Ֆերրարին ոչ միայն աշխարհի ամենագեղեցիկ մեքենան է, այլև ամենահաղթականը, ինչի մասին վկայում են Ֆորմուլա 1-ի բազմաթիվ առաջնությունները։ Դրանով իսկ ապացուցվեց, որ իտալական տեխնոլոգիաներն աշխարհի առաջատարների շարքում են։ Բացի այդ, հենց իտալական ծագում ունի մարդկության պատմության ամենագեղեցիկ մեքենաներից մեկը՝ Lamborghini Miura-ն, որն իր նրբագեղությամբ համեմատվում է Անիտա Էկբերգի հերոսուհու հետ՝ Ֆեդերիկո Ֆելինիի «La Dolce Vita» ֆիլմից, որտեղ իր անմահական խաղն է ցուցադրում նաև անմոռանալի Մարչելլո Մաստրոյանին։ Այս շքեղ ավտոմեքենաների շարքին հավելենք նաև իսկական ընտրախավին վայել այլ մոդելներ ևս. Ալֆա Ռոմեո և Լանչիա՝ հզորության, նրբագեղության և ուժի կատարյալ համադրություն։ Իտալիան Եվրոպայում մոտոցիկլետ արտադրող առաջին երկիրն է («Վեսպա» տարատեսակը)։
Օրվիետո քաղաքի Մայր Տաճարը
Իտալիան աշխարհի ամենաարդյունաբերական երկրներից մեկն է։ Նրան են պատկանում (2006 թվականի դրությամբ) եվրամիության փոքր ձեռնարկությունների մեկ երրորդից ավելին՝ 34%-ը և միջին ձեռնարկությունների 16%-ը։ 2002 թվականին Ինտերնետային ցանցին միացված իտալական ընկերությունները երկրի բոլոր ընկերությունների համընդհանուր թվի 78%-ն էին կազմում։ Խիստ զարմացնող է արտադրական համակարգերի ավտոմատացման մակարդակը. Իտալիան զբաղեցնում Է 2-րդ տեղը Եվրոպայում՝ մեքենաների արտադրության ծավալներով և 4-րդը աշխարհում՝ արտադրության մեջ ռոբոտների ներգրավման չափերով, փաստորեն, այս ոլորտի առաջատարների շարքում է։ Միկրոչիպերի հեղինակը Ֆեդերիկո Ֆաջինն է՝ Վիչենցայից։ Մինչ GSM հեռախոսահամակարգի հիմք հանդիսացող ալգորիթմը հորինել է Անդրեա Վիտերբին (որն այնուհետև աշխատանքի Է անցել ՆԱՍԱ-ում)։ Պատահական չէ, որ Իտալիան հրաշքների և գյուտերի հայրենիք է համարվում, հայտնագործությունների արտոնագրի մասին առաջին օրենքը թողարկվել է Վենետիկում՝ 1474 թվականին։ Հրաշքների երկիր Իտալիան անչափ մեծ վաստակ ունի մարդկության առաջ՝ իբրև գեղեցիկի «քարոզիչ»։ Այս մասին վկայում են համամարդկային նշանակության մշակութային գլուխգործոցները, բարձր նորաձևությունը, պաշտամունքային դարձած իտալական կինոն, մեքենաները, խոհանոցը, ինչպես նաև լեզուն, որն ամենագեղեցիկներից է իր բարեհնչությամբ։ Պատահական չէ, որ գեղագիտության փիլիսոփայական ուսմունքը ստեղծվել է իտալացի Բենետտո Կրոչեի կողմից, որը 1903 թ–ին հայտնաբերեց ինտուիցիայի և արտահայտման միջև առկա կապը։ Իտալացիները համարվում են ամենահանճարեղ ազգերից մեկը. «Իտալացիները բոլոր նրանք են, ովքեր կիրթ են», ասում էր Էրազմ Ռոտերդամցին։ Դեռ հնուց է հայտնի, որ բոլոր ճանապարհները տանում են Հռոմ։ Իսկ դա երևի այն պատճառով, որ «Կյանքը հիասքանչ է» արտահայտությունն առավելագույնս գեղեցիկ է հնչում հենց Իտալիայում և հենց իտալերեն՝ «La vita e’bella».
Նորաձևությունը և դիզայնը
իտալական բարձրաոճ կանացի կոշիկներ
Ժամանակակից Իտալիան ունի երկարաճիտ կոշիկի ձև, ինչը խիստ խորհրդանշական է՝ հաշվի առնելով այս երկրի հագուստի և կոշկեղենի արտադրության ծավալները։ «Made in Italy» արտահայտությունը փոխաբերական իմաստով թարգմանվում է՝ էլեգանտ հագուստ և նրբաճաշակ դիզայն։ Այդպիսով, գեղեցկությունը հավանաբար ունի երկարաճիտ կոշիկներով նրբագեղ իտալուհու շորորուն քայլվածք, որն այստեղ՝ Իտալիայում, իր ընթացքն Է ապրում Հռոմ–Ֆլորենցիա–Միլան նորաձևության եռանկյունու շրջանակներում։ Այս հանգամանքն այնքան էլ տարօրինակ չի թվում, եթե ընդունենք, որ մոդելագործական տաղանդն իտալացիների արյան մեջ է, իսկ նորաձևության արվեստն այս երկրում ունի 7 հարյուրամյակի պատմություն։ Իտալական fashion արդյունաբերության սկիզբ է համարվում 1962թ–ը, երբ Հռոմում ստեղծվեց Բարձր նորաձևության Ազգային պալատը՝ Փարիզի Haute Couture խմբակցության նմանությամբ։ 20-րդ դարի 50-ական թվականներին Ֆլորենցիայում սկիզբ էր առել alta moda pronta երևույթը (pret-a-porte-ի նմանությամբ)։ Իսկ արդեն 70-ականներից համաշխարհային նորաձևության կենտրոն դարձավ Միլանը, ուր մինչ օրս անց են կացվում Բարձր նորաձևության ամենահեղինակավոր շաբաթները։ Հաստատված է, որ «Մետաքսի ճանապարհը» սկիզբ է առնում Կոմոյից. հենց այստեղ են ստեղծվում կնոջ ամենահայտնի թիկնոցները։ Իտալիան առաջատար է նաև տեքստիլ արդյունաբերության ոլորտում բարձր տեխնոլոգիաների կիրառմամբ. արտադրություն է մտնում կտոր, իսկ դուրս է գալիս պատրաստի զգեստ։ Սակայն խիստ դժվար է խոսել նորաձևության տների այն ահռելի բազմազանության մասին, որոնք թելադրում են նորաձևության ոչ միայն իտալական, այլև համաշխարհային ողջ ընթացքը՝ Giorgio Armani, Versace, Gianfranco Ferre’, Valentio,Gucci,Dolce & Gabbana, Roberto Cavalli,Prada,Ferragamo, Մարինելլայի փողկապները (Նեապոլից), որոնք կրում են մի շարք պետությունների ղեկավարներ… Իսկ Swatch ժամացույցների,Swarovski բյուրեղապակու, Philips հեռուստացույցների դիզայնը պատկանում Է Ալեսսանդրո Մենդինի անունով մի իտալացու։ Եվ, ամենակարևորը, Կունեո քաղաքում ապրող Ջորջիո Ջուջիարոն է ստեղծել մեքենաների, ռադիոյի, լուսանկարչական մեքենաների հարյուրավոր մոդելներ և անգամ սակեի՝ ծագող արևի երկրի ազգային խմիչքի շիշը։
նեապոլիտանական պիցցա
Խոհանոցը
Եթե մարդն այն է, ինչ ուտում է, ապա իտալացիներն, անկասկած, աշխարհի ամենալավ ժողովուրդն են։ Ֆրանսիական խոհանոցը, որ երկրորդ տեղում է իտալականից հետո, լավն է պարզապես այն պատճառով, որ Եկատերինա Մեդիչին, ամուսնանալով Հենրիխ II Նավարացու հետ, խոհեմություն ունեցավ իր հետ վերցնելու իտալացի խոհարարների։ Ի դեպ, հայտնի շամպայնը հայտնագործվել Է իտալացի բենեդիկտյան միաբան Ֆրանչեսկո Սկակիի կողմից, որն էլ 1335 թ–ին գրի առավ գազով գինու բաղադրատոմսը։ Իտալական խոհանոցը հիրավի հանճարեղ է. պատահական չէ, որ տասնհինգերորդ դարում դեռևս անհայտ Լեոնարդո դա Վինչին Ֆլորենցիայում Վերոկիոյի քանդակագործության դպրոցն ավարտելուց հետո աշխատեց «Tre lumache» (Երեք խխունջ) ռեստորանում նախ որպես մատուցող, ապա՝ խոհարար։ Իտալական «պաստան», պանիրները, ապուխտը, պաղպաղակը, սուրճը և նույնիսկ պիցցան, որն առաջինն է մտաբերվում իտալական խոհանոցի մասին խոսելիս, իրականում ոչ այլ ինչ են, քան ընդամենը համտեսներ։ Ըստ ամերիկյան Journal of Medecine-ի՝ իտալական խոհանոցին նախապատվություն տվողների մոտ 33%-ով նվազում է մահացությունը, 24%-ով՝ ուռուցքների գոյացության վտանգը։ Իտալական խոհանոցը (slow food), սակայն, ոչ միայն առողջարար է, այլև համեղ, նախընտրելի և բազմազան նաև այն պատճառով, որ ըստ խոհանոցի գիտակների՝ համակցված է մի շարք մարսողական խմիչքներով (grappa, sambuca) և, իհարկե, հայտնի իտալական գինիներով ու spumante–ով։ Իտալիայի գյուղատնտեսության անկյունաքարը, անկասկած, խաղողագինեգործությունն է, որի արտադրանքի արտահանման երկրների ցուցակը գլխավորում ենԳերմանիան, Ֆրանսիան, ԱՄՆ-ն և Կանադան և որի վաճառքի ծավալը, տարեցտարի ավելանալով, կազմում է 8, 5 միլիարդ եվրո։ Ոչ բոլորը գիտեն, որ ալկոհոլն առաջին անգամ թորվել Է 1000 թ–ին Սալերնոյի՝ Նեապոլին հարող հիասքանչ այս քաղաքի Բժշկական Ինստիտուտում։ Արդյունքում, այսպիսի խոհանոցը դրդում է ոչ միայն համտեսների, այլև լուրջ գիտական աշխատությունների, ինչպես, օրինակ, Ֆրենսիս Էնթոնիի Low-Carb Italian Cooking-ը։
Իտալիան՝ զբոսաշրջիկների ուխտատեղի
Կոլիզեում
«Ես պաշտում եմ Իտալիան, այստեղ ամենուր լավ է», – ժամանակին ասել է Ք. Բեյլին, և դա բացարձակ ճշմարտություն է։
Բավական Է մտածել այնպիսի վայրերի մասին, ինչպիսիք են Թուրինը (Իտալիայի առաջին մայրաքաղաքը, որտեղ 2006 թվականին կայացան ձմեռային օլիմպիական խաղերը), Նեապոլը, Ֆերարան, Պադովան, Պարման, Բերգամոն,Ջենովան (ընտրված՝ 2004 թվականի Եվրոպական մշակույթի մայրաքաղաք, տես ինտերնետային կայք՝ Genova-2004, Ռավեննան, Սիցիլիա և Սարդենիա կղզիները, Կապրին և Իսկիան, Պուլիայի և Կալաբրիայի կամ ամալֆյան գեղատեսիլ ծովափները, Սան Ռեմոն, Ասիզին, Գարդա լիճը, Ապենինյան և Ալպյան լեռները (լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ՝ այցելելով Enit, Touringclub, Agroturismo ) ինտերնետային կայքերը)։
Պատահական չէ, որ Իտալիայում են գերադասում իրենց հանգիստն անցկացնել թե՛ Տոնի Բլերը և թե՛ Գերհարդ Շրոդերը։ Վենետիկը, հիրավի,«Միջերկրական ծովի մարգարիտն» է։
Վենետիկի «մայրուղիներում»
Ինչպես ժամանակին ասել է Բրոդսկին՝ այստեղ «մարմինը միայն տրանսպորտային միջոց է աչքերի համար», որոնք փոքր-ինչ լայն բացելով՝ կտեսնենք, որ Վենետիկն իրականում ոչ միայն գոնդոլաներով զբոսանք է ջրանցքներով, աղավնիներով լի հրապարակ, կամուրջներ, փողոցային սրճարաններ, դիմակներ կամ ջահեր։
118 կղզիների վրա գտնվող այս քաղաքը Հրաշքների կամուրջ է, որից արժե կյանքում գոնե մեկ անգամ դիմավորել վենետիկյան գեղանկարիչների կտավներից էլ գունեղ և խորհրդավոր մայրամուտը։ Այն նաև Կա Ռեցցոնիկո թանգարանն է, որտեղ կարելի է տեսնել իսկական վենետիկյան կահույք, ջահեր և փայլատ հայելի։
Հենց այստեղ՝ Մխիթարյան միաբանությունում էր, որ 1512 թվականին աբբահայր Հակոբ Մեղապարտի շնորհիվ լույս տեսավ հայերեն առաջին տպագիր գիրքը, և այստեղ է, որ երեք դար շարունակ պահվում են արվեստի եզակի նմուշներ՝ եգիպտական սարկոֆագներից մինչև Այվազովսկու կտավները։ Սուրբ Ղազար կղզու մասին Պալացեսկին գրում է. «Արևելքից եկած մի կղզի, որ հանգրվանել է այստեղ՝ զմայլված Վենետիկի գեղեցկությա
Այսօր շատ սպասված և սիրելի հունվարյան ճամբարի առաջին օրն էր։ Սկզբում ծանոթացանք մեր ջոկատավարի և ճամբարական ընկերների հետ։ Սկսզբում կարճ ներկայացնում էինք մեր մասին ։ Ծանոթացանք ճամբարային գործունեությանը, նախագծերին և ճամփորդություններին, որտեղ պետք է գնանք և ուզում ենք գնալ, քննարկեցինք մեր հետագա անելիքները։ Խաղացինք մի խաղ ՝ « Ինկոգնիտո» ,այս խաղի հարցերի միջոցով կարողացանք իրար լավ ճանաչել եւ բացահայտել , իմանալ մեկը մյուսի երազանքներն ու ցանկությունները և դրանց հասնելու համար ինչ ջանքեր ենք գործադրում ։ Շատ հետաքրքիր բաներ իմացանք միմյանց մասին։Աստղիկ Վարսանյան
Մեր նախագծի շրջանակում խաղացինք մի ճանաչողական խաղ ․ «Մագելան » աշխարհի տեսարժան վայրերի մասին ։Բաժանվելով խմբերի ,պետք է գուշակենք ,որտեղ է գտնվում տեսարժան վայրը,շինությունը և անունը, այդպես ուրախ և ուսուցողական անցկացրեցինք մեր ժամանակը ։ Ազգային պարուսուցման ժամանակ ընկեր Կարինեն մեզ սովարացրեց չարխափան պար ՝ « Փափուրի »։ Այսպիսով ամփոփեցինք մեր ճամբարային օրը և քննարկեցինք մեր հետագա անիլքները։ Մանե Ջավադյան
Այնուհետև մեր նախագծի շրջանակում խաղացինք մի ճանաչողական խաղ ․ «Մագելան » տեսարժան վայրերի մասին ։
Օր երրորդ
Անուշ Ներսիսյանի ջոկատի սովորողները ՝ Դիջիթեք 2024-ին և Բնագիտատեխնիկական ստուգատեսի շրջանակում ներկայացրեցին Արհեստական ինտելեկտի (AI) տարբեր գործիքներին և համապարփակ պատկերացում կազմել դրանց կիրառման ոլորտների մասին:
Մասնակցեցինք մարմնամարզությանը և ամփոփելով օրը ավարտեցինք մեր ճամբարային օրը։
Այսօր մեր օրը սկսեց գրքերի քննարկումով ,մեզ էր միացել ֆրանս- իսպանական ջոկատը, քննարկեցինք , թե ով ինչ գիրք է սիրում կարդալ և ինչ գիրք է կարդում ներկա պահին,քննարկեցինք ռուս գրականություն և տարվեցինք գրքերով։ Մեր քննարկումն անցավ շատ հետաքրքիր ։ Քննարկումից շատերս իմացանք նոր գրքերի անուններ և հեղինակներ ։ Քննարկումից հետո գնացինք Հարավային պարտեզ-դպրոց ՝ Սովորող- սովորեցնող նախագծով , կրտսեր ճամբարականների հետ ունեցանք շատ հավես օր։ Մենք վերադարձանք մեր դպրոց և ծանոթացանք շրջանավարտ ՝ Իլոնայի հետ, նա մեզ համար պատրաստել էր հետաքրքիր քննարկումներ տարբեր թեմաների շուրջ, որոնք վերաբերում էին դեռահասներին և ուրախ անցկացրին մեր ժամանակը։ Մեր նախագծի շրջանակում խաղացինք մի ճանաչողական խաղ ․ «Մագելան » աշխարհի տեսարժան վայրերի մասին ։Բաժանվելով խմբերի ,պետք է գուշակենք ,որտեղ է գտնվում տեսարժան վայրը,շինությունը և անունը, այդպես ուրախ և ուսուցողական անցկացրեցինք մեր ժամանակը ։ Ազգային պարուսուցման ժամանակ ընկեր Կարինեն մեզ սովարացրեց չարխափան պար ՝ « Փափուրի »։ Այսպիսով ամփոփեցինք մեր ճամբարային օրը և քննարկեցինք մեր հետագա անիլքները։ Մանե Ջավադյան
Կարող եք դիտել տեսանյութը ՝
Օր հինգերորդ
Այսօր մեր ջոկատը այցելեց Ազգային պատկերասրահ, գիդի շնորհիվ ծանոթացանք իմպրեսիոնիզմի շրջանի նկարիչներին և իրենց գործերին,կյանքին, ծանոթացանք Այվազովսկու կտավներին և այցելեցինք ֆրանսիական ինտերիերի սրահ,որտեղ կարողացանք փորձել գլխարկներ,զարդեր և մենք բազմաթիվ նկարներ արեցինք դրանցով։ Պատկերասրահը շատ հետաքրքիր էր։ Ես կյանքում չէի պատկերացնում, որ այստեղ այդքան հրաշալի, մեղմ ասած գեղեցիկ նկարներ կան, և նրանք, նրանց նկարիչները ունեն շատ հետաքրքիր և զարմանալի պատմություն։ Աստղիկ Վարսանյան
Այսօր այցելեցինք Ազգային պատկերատրահ և մի քանի նախապատրաստությունից հետո, այցելեցինք թանգարանի «Եվրոպական» մասը:
Սկզբում մեր գիդը մեզ ներկայացրեց հայ նկարիչներին, ովքեր այցելել էին եվրոպական երկրներ և փորձել նկարել իմպրեսիոնիզմով:
Հետո մենք գնացինք Հ․ Այվազովսկիի բաժինը: Ինձ շատ դուր եկավ նրա նկարները: Այս այցելության ամենատպավորիչ մասը ինձ համար իր նկարները տեսնելն էր: Էլեն Հովհաննիսյան
Այցի վերջում գնացինք ֆրանսիական ինտերիերի բաժին, որտեղ նաև մեզ թույլատրեցին փորձել հին ֆրանսիական զարդեր, գլխարկներ, աքսեսուարներ և նկարվել դրանցով:
Այնուհետև ազգագրության փառատոնի շրջանակներում գնացինք կերամիկայի թանգարան՝ Centro- culturale italo-armeno , որտեղ տիկին Արփիկը ` նախշերի գիտակ և նկարազարդող, մեզ ներկայացրեց կերամիկայի պատրաստման և նկարազարդման ընթացքին ; Կենտրոնում կար շատ գեղեցիկ և յուրօրինակ աշխատանքներ ։ Շատ հագեցած, հետաքրքիր օր ունեցանք;
Կապ կոչվում են այն բառերը, որոնք մի բառ կապում են մեկ այլ բառի և այդ կապվող բառի հետ դառնում են նրա լրացումը։ Օրինակ՝ խոսել դասից կապակցության մեջ խոսել և դասից բառերը կապվել են իրար անմիջականորեն՝ հոլովաձևով, սակայն խոսել դասի մասին կապակցության մեջ մասին բառը դասի բառը կապել է խոսել բառին, և դասի մասին կապակցությունը արտահայտել է բերել մեկ իմաստ՝ դասից։ Մասին-ը կապ է և կապակցել է խոսել և դասի բառաձևերը։ Կապերը մի մասը դրվում է կապակցվող բառերից առաջ, մյուս մասը՝ դրանցից հետո, իսկ մի քանիսը՝ առաջ կամ հետո։ Կապվող բառից առաջ դրվող կապերը կոչվում են նախադրություններ։ Դրանցից են՝ առանց, դեպի, մինչև, հանուն, նախքան, չնայած, ըստ, հօգուտ (սխալ է ի օգուտ ձևը) և այլն, օրինակ՝ առանց գրքի, դեպի տուն, մինչև այգի։ Կապակցվող բառերից հետո դրվող կապերը կոչվում են հետադրություններ։ Դրանցից են՝ առթիվ, զատ, համար, հանդերձ, հանդեպ, մասին, միջև, մեջ, վրա, տակ, դիմաց։ և այլն, օրինակ՝ տոնի առթիվ, դրանից զատ, գործի համար։ Այն կապերը, որոնք կարող են դրվել կապակցվող բառերից թե՛ առաջ, թե՛ հետո, կոչվում են երկդրություններ, օրինակ՝ բացի (բացի նրանից կամ նրանից բացի), անկախ, շնորհիվ (սխալ է ի շնորհիվ կապակցությունը)։
Կապերի խնդրառությունը Ամեն մի կապի հետ կապակցվող բառը դրվում է որոշակի հոլովով, օրինակ՝ վրա կապի հետ բառը պետք է դրվի սեռական հոլովով՝ սեղանի վրա։ Կապի՝ որոշակի հոլովով խնդիր պահանջելը կոչվում է կապերի խնդրառություն կամ կառավարում։ Պետք է հիշել, թե որ կապը որ հոլովով խնդիր է պահանջում։ Ուղղական հոլովով կապի խնդիրներ գրեթե չեն դրվում։ Այսպես են դրվում միայն ուղղական հոլովով բացահայտյալ ունեցող մասնական բացահայտիչները, որոնք կապի խնդիրներ են, օրինակ՝ Նա՝ իբրև ընկեր, կատարեց իր պարտքը։ Քանի որ նա ենթական ուղղական հոլովով է, նրա բացահայտիչը ևս համարվում է ուղղական հոլովով։ Սեռական հոլովով խնդիր են պահանջում շատ մեծ թվով կապեր՝ առթիվ, առջև, դիմաց, մասին, համար, նման, նկատմամբ, պատճառով, փոխարեն և այլն։ Տրական հոլովով խնդիր են պահանջում որոշ կապեր՝ զուգընթաց, ընդառաջ, կից, հակառակ, չնայած և այլն։ Հայցական հոլովով խնդիր են պահանջում մի շարք կապեր՝ առ, դեպի, ի վար, ի վեր, մինչև, իբրև, նախքան, չհաշված և այլն։ Բացառական հոլովով խնդիր են պահանջում մի շարք կապեր՝ բացի, դուրս, զատ, վար, վերև, ներքև, ներս, անկախ և այլն։ Գործիական հոլովով խնդիր են պահանջում մի քանի կապեր՝ հանդերձ, մեկտեղ, մեկ (օրինակ՝ սենյակով մեկ)։ Ներգոյական հոլովով կապի խնդիրներ չեն դրվում։ Պետք է հիշել, որ մի շարք կապերի հետ առաջին և երկրորդ դեմքերի անձնական դերանունները դրվում են տրական հոլովով, թեև գոյականները դրվում են սեռականով։ Այդ կապերն են՝ մոտ, վրա, հետ, պես, չափ, համար, նման, հօգուտ, հանձին, ի դեմս, հանուն։
Advertisement
Գործնական աշխատանք
1. Դո՛ւրս գրել կապերն ու կապական բառերը, որոշե՛լ նրանց խնդիրների հոլովը։ Յուրաքանչյուր մարդու համար մի որևէ բան կյանքի խորհրդանիշ է դառնում։ Ինձ համար մեր վանքի ճակատի այն ծառն է դարձել խորհրդանիշ, որ ուղեկցել է ինձ մանուկ օրերից մինչև ծերություն։ Կյանքին կառչելու, համառ պայքարով ապրելու խորհրդանիշ։ Քամու բերած աղքատիկ փշրանքներով էր սնվում նա՝ իմ մանկության ընկեր ծառը, մշտական քաղցի ահից, ինչպես և չէր ընկճվում իր շուրջը փոթորկող չար տարերքի առաջ, ուրեմն և՝ ամեն պայմանի դիմանալու խորհրդանիշ։ Քարի և կարիքի դեմ օրհասական կռվի մեջ անգամ այդ ծառը իր բարձունքից ժպտում էր աշխարհին ապրելու խենթ հաճույքով։ Ու իր բարձր թառից հեգնանքով էր նայում ներքևում՝ առվի պարարտ ափին պարարտացած ու հղփացած իր ցեղակիցներին։
համար – մարդու – սեռական – ետադրություն – իսկական, համար – ինձ – տրական – ետադրություն – իսկական, մինչև – ծերություն – հայցական – նախադրություն – իսկական, շուրջ – իր – սեռական – ետադրություն – անիսկական, առաջ – տարերքի – սեռական – ետադրություն – կապական, դեմ – կարիքի – սեռական – ետադրություն – իսկական։
2. Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ կապը։ 1. երբ, բացի, որովհետև, այնտեղ 2. մտերմորեն, ամենուրեք, դեպի, ստեպ-ստեպ 3. վրա, որևէ, և, մյուս 4. ինչու, յուրաքանչյուր, մասին, մասամբ 5. հանուն, անուն, այնքան, սույն
Էլեկտրական հոսանքը հասաված է էլեկտրոնների շարադրության եւ հոսանքային տեխնոլոգիայից։ Այս թեմայով կարող ես գրել մի քանի ազդեցություններ՝
Էլեկտրական հոսանքի համարաւորումը եւ ապահովումը: Էլեկտրական հոսանքը ունի համարաւորումներ՝ որպեսզի համալիրվածության ազդեցության ապահովմանը դառնալու։ Այս հարցում դուստրեցիաները եւ միջոցները համալիրելու եւ համարաւորելու մասնագետությունները եւ մեթոդները:
Էլեկտրական հոսանքի կառուցման եւ արտադրության նորացումը: Էլեկտրական հոսանքը ապահովվում է բարձրահաստատման եւ արտադրության աջակցմանը։ Գրելու մասնագետական բաղադրիչները կարող են բարձրահաստատման եւ կառուցումը մեծացնելու մասնագետությունը։
Էլեկտրական հոսանքի ազդեցության հասարակումը: Գրելու մասնագետները կարող են ներկայացնել հոսանքի ազդեցության ասպեկտները՝ ինչպես նաև միացումը բարձրահաստատմանը եւ մասնագետական համալիրումները:
**Էլ
եկտրական հոսանքի գործումները ու հարաբերությունները:** Առաջարկվում է ներկայացնել էլեկտրական հոսանքի հետ կապված բոլոր հարցերը, ինչպես նաև բարձրահաստատման ասպեկտները եւ արդեն կազմակերպված հաստատությունը:
Էլեկտրական հոսանքի մասնագետական համալիր: Մասնագետները պետք է պարզագույնության ու ստանդարտարվածությունների հիմնական կառավարման գիծը, որը աջակցում է ազդեցության եւ հարցերին պատասխանելու համար։
Գրելու ժամանակ հարցում պահանջվող տեման գրառումը կարող է տալ միջոցառման ուժը, մեթոդները, դատարկելու միջոցները, հոսանքային տեխնոլոգիաները, եւ համալիրվածությունը։
Հոսանքի ուժը հայտնվում է ազատավորման, բարձրահաստատման, համալիրվածության եւ գործարկման էկոսիստեմայի մեծածավալության հիմքերում։ Այն առաջացնում է երկու մասնագիտական բաղադրիչների՝ համալիրվածության մեջ եւ պատասխանելու միջոցների՝ դատարկելու միջոցով։ Ամպերաչափը նույնպես ներմուծում է տեխնոլոգիական զարգացման եւ մաքրման մասնագետությունները։ Այս շարադրությունները միջոցով առաջացնում են հայկական մասնագիտական բաղադրիչների՝ բարձրահաստատելու, բարձրալիրելու եւ ամրապնդելու հմտության։ Աշխատանքը ավարտվում է բարձրահաստատման եւ ամրապնդման ստացմանը։ Այսպիսով, հոսանքի ուժը ապահովվում է համալիրվածության համար՝ զարգացումը եւ մեծածավալությանը դառնալով ազատավորվածության եւ բարձրալիրվածության երազանքների։